00:21  +04,  10 հոկտեմբերի, 2019

Միհրան Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 20-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 20-ին:

Սոչիում տեղի ունենալիք մենամարտի ժամկետը մարզիկը հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում: Հարությունյանի մրցակիցը կլինի ղազախ Զասուլան Ակիմզանը:

Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ: Հայ մարզիկը հաղթել էր խեղդող հնարքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: