23:50  ,  9 հոկտեմբերի, 2019

Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը լարված հարաբերություններ ունի մանչեսթերյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, հայտնում է The Sun-ը:

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլին» պարտվելուց հետո Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մեղադրել է անտարբերություն ցուցաբերելու մեջ:  Այս խոսակցությունից հետո անգլիական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվում են շփվել Սուլշերի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում