23:19  ,  9 հոկտեմբերի, 2019

Պիոլի. Վստահ եմ, որ «Միլանը» դուրս կգա այս իրավիճակից

Իտալական «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում իտալական թիմի հետ աշխատանքի մեկնարկին:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա գլխավորել «Միլանը»: Անհամբերությամբ սպասում եմ թիմի հետ աշխատանքի մեկնարկին:

Վստահ եմ, որ «Միլանը» դուրս է գալու այս իրավիճակից և մեծ հաջողությունների է հասնելու»,- Պիոլիի խոսքը փոխանցում է «Միլանի» պաշտոնական կայքը:

Պիոլին հոկտեմբերի 9-ին առաջին մարզումը կանցկացնի որպես թիմի գլխավոր մարզիչ: Մարզմանը կմասնակցեն ազգային հավաքականներ չհրավիրված ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս