22:43  ,  9 հոկտեմբերի, 2019

Մոյեսը կարող է գլխավորել «Էվերթոնը»

Շոտլանդացի մարզիչ Դևիդ Մոյեսը հնարավոր է՝ կրկին զբաղեցնի «Էվերթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է The Sun-ը:

«Էվերթոնի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մարկ Սիլվային, որի գլխավորությամբ լիվերպուլյան ակումբն անհաջող մեկնարկ է գրանցել Պրեմիեր լիգայում:

Նշվում է, որ Մոյեսը դեմ չէ կրկին գլխավորել «Էվերթոնը», որտեղ աշխատել է 2002-2013 թվականներին:

Տեղեկացնենք, որ «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո 7 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում