22:17  ,  9 հոկտեմբերի, 2019

Ջոկովիչ. Լիովին ապաքինվել եմ վնասվածքից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Շանհայի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում Դենիս Շապովալովի նկատմամբ տարած հաղթանակը:

«Դենիսին հաղթելն այնքան էլ հեշտ չստացվեց: Բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի ես հասկանամ նրա խաղը:

Շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այս մրցաշարին: Լիովին ապաքինվել եմ վնասվածքից և հույս ունեմ, որ հաջողության կհասնեմ Շանհայում»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսները։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում