21:40  ,  9 հոկտեմբերի, 2019

Ալեգրին միայն 1 դեպքում կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին պատրաստ է զբաղեցնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ալեգրին կհամաձայնվի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե անգլիական ակումբի ղեկավարությունը մինչև Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումը պաշտոնանկ անի Ուլե-Գունար Սուլշերին:

Ալեգրին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որ հերթական միավորների կորուստը կարող է ճակատագրական դառնալ ակումբի համար:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 9 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է: «Լիվերպուլը» 8-րդ տուրից հետո 24 հնարավորից ունի 24 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում