18:44  ,  9 հոկտեմբերի, 2019

Պիկե. Ատում եմ «Ռեալի» համազգեստը

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ երբեք չի հագել ու չի հագնի Մադրիդի «Ռեալի» համազգեստը:

«Սուպեր կլասիկոներից հետո հաճախ եմ համազգեստս փոխանակել «Ռեալի» ֆուտբոլիստների համազգեստների հետ, սակայն երբեք չեմ հագել դրանք ու չեմ պատրաստվում հագնել: Ես ատում եմ «Ռեալի» համազգեստը:

Ինձ դուր են գալիս «Ռեալի» հետ հանդիպումները, քանի որ երբ մրցակից թիմի երկրպագուներն ավելի վատ են տրամադրված քո հանդեպ, քան սովորական հանդիպումներում, դու սկսում ես ավելի լավ հանդես գալ»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է Պիկեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ռեալի» հետ հերթական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում