18:05  ,  9 հոկտեմբերի, 2019

Նուրմագոմեդովի մենեջերը հայտնել է՝ երբ տեղի կունենա Ֆերգյուսոնի հետ մենամարտը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020թ. մարտին, հայտնել է մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը:

Մոսկվայում տեղի ունենալիք մենամարտում Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը:

«Խաբիբը ցանկանում է հնարավորինս շուտ մենամարտել: Ֆերգյուսոնի հետ մենամարտը տեղի կունենա մարտին, վատագույն դեպքում՝ ապրիլին: Հուսով եմ, որ այդ մենամարտից հետո Ֆերգյուսոնը հավերժ կփակի իր բերանը»,- Աբդել-Ազիսի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտից հետո Խաբիբ Նուրմագոմեդովը ռևանշ մենամարտ կանցկացնի Քոնոր Մաքգրեգորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում