17:01  ,  9 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Լիխտենշտեյն - Հայաստան խաղի մրցավարը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ Չորրորդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ), հայտնում է ՀՖՖ կայքը։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով