Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում հանդիպման գլխավոր մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է 2 խաղով:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել «Բարսելոնայի» բողոքարկումը:
«Սևիլիայի» հետ հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավար Մատեո Լաոսը խաղադաշտից հեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, այնուհետև՝ Ուսման Դեմբելեին: Արաուխոն կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտում կատարելու, իսկ Դեմբելեն՝ մրցավարին վիրավորելու համար:
22-ամյա հարձակվողը չի կարողանա մասնակցել Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում