16:49  ,  9 հոկտեմբերի, 2019

Շանհայ․ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերս» մրցաշարում։ Սերբ թենիսիստը 1 ժամ 10 րոպեում առավելության հասավ Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի նկատմամբ    6։3, 6։3։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսները։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում