16:16  ,  9 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Կհեռանամ, եթե «Մանչեսթեր Սիթին» չհասնի ցանկալի արդյունքների

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ անհաջողությունների դեպքում կլքի պաշտոնը եւ չի սպասի հեռացման։

«Ակումբի ղեկավարները գիտեն, որ ես կհեռանամ գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե թիմը չհասնի ցանկալի արդյունքներին, շեղվի ծրագրից։ Իհարկե, ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որ այդպես չլինի։ Իմ նպատակն է առավելագույնն անել առաջ շարժվելու համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրում «Մանչեսթեր Սիթին» արդեն կրել է 2 պարտություն եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում