15:05  ,  9 հոկտեմբերի, 2019

Սուլշերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» փառքի եւ խայտառակության սրահներում (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջող մեկնարկին ընթացիկ մրցաշրջանում՝ թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին ակումբի նախկին գլխավոր մարզիչներ, հոլանդացի Լուն վան Գալի եւ շոտլանդացի Դեւիս Մոյեսի հետ ընդգրկելով խայտառակության սրահում։

46-ամյա Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի կարգավիճակում Փոլ Սքոուլզի, Էրիկ Կանտոնայի, Դեւիդ Բեքհեմի եւ Ռայան Գիգզի հետ ընդգրկված է փառքի սրահում։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը 9 միավորով 12-րդ տեղում է։

View this post on Instagram

A post shared by Omar Momani (@omarmomani) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում