14:12  ,  9 հոկտեմբերի, 2019

Մեսին խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ Իսպանիայից

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ Իսպանիայից։

«2017-ին ցանկանում էի հեռանալ Իսպանիայից։ Խնդիրը կապված չէր «Բարսելոնայի» հետ եւ ակումբից չէի ցանկանում հեռանալ, բայց հարկերի հետ կապված սկանդալի պատճառով ունեի այդպիսի մտադրություն։ Ես զգում էի անարդարություն իմ նկատմամբ։ Հենց այդ պատճառով չէի ցանկանում մնալ այստեղ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է B/R Football-ը։

Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 692 հանդիպման, խփել 604 գոլ, կատարել 244 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում