12:27  ,  9 հոկտեմբերի, 2019

Անգլիայի հավաքականը կհեռանա խաղադաշտից ռասիստական վանկարկումների դեպքում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի խաղացողները մտադիր են ամբողջ թիմով լքել խաղադաշտը, եթե Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում երկրպագուների կամ մրցակիցների կողմից լինեն ռասիստական բնույթի վիրավորանքներ։ Այդ մասին պատմել է «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Թեմի Աբրահամը։

«Եթե որեւէ մեկիս հետ տեղի ունենա այդպիսի միջադեպ, դա կլինի ամբողջ թիմին ուղղված վիրավորանք։ Մեր նախաձեռնությանն աջակցել է թիմի ավագ Հարի Քեյնը։ Նա էլ առաջարկել է ամբողջ թիմով հեռանալ խաղադաշտից այդպիսի իրավիճակում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ նախկինում Բուլղարիայի հավաքականի ֆանատներն ռասիզմի հողի վրա անպատվել էին Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։

Հոկտեմբերի 11-ին Անգլիայի հավաքականը կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 14-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում