11:09  ,  9 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի երկրորդ մարզումային օրվա ամփոփումը տեսանյութով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումային հավաքը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում՝ պատրաստվելով 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին։ ՀՖՖ-ն տեսանյութով ներկայացրել է երկրորդ մարզումային օրվա ամփոփումը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն արդեն մարզվում է ամբողջական կազմով։ Թիմին են միացել նաեւ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով