10:50  ,  9 հոկտեմբերի, 2019

Լյով. Շվայնշտայգերի համար միշտ տեղ կգտնվի հավաքականում

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կարող է աշխատանքի անցնել իր մարզչական շտաբում:

«Շվայնշտայգերը գերմանական ֆուտբոլի լեգենդներից մեկն է: Բոլորը հիշում են՝ ինչպես 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչում նա մինչև վերջին պահը պայքարեց հաղթանակի համար:

Չգիտեմ, թե նա ինչ է ծրագրում անել կարիերայի ավարտից հետո, սակայն Բաստիանի համար ազգային հավաքականում միշտ տեղ կգտնվի»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի հավաքականի կազմում Շվայնշտայգերը հանդես է եկել 2004-2016 թվականներին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 35-ամյա Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում