22:47  ,  8 հոկտեմբերի, 2019

Ադամյան. «Հոֆենհայմի» համար «Բավարիային» հաղթելը շատ կարևոր էր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տված հարցազրույցի ժամանակ խոսել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Շատ կարևոր հաղթանակ տարանք Մյունխենում, քանի որ «Հոֆենհայմն» այնտեղ երբեք չէր հաղթել: Մեզ հաջողվեց շատ կարևոր միավորներ վաստակել, քանի որ ակումբի ունեցած միավորները բավականին քիչ էին:

«Հոֆենհայմի» ֆուտբոլիստները շատ էին ուրախացել «Բավարիային» հաղթելու կապակցությամբ: Բոլորը շնորհավորում էին ինձ»,- ասել է Ադամյանը:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմն» «Ալյանս Արենա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիային»: Սարգիս Ադամյանը դարձավ դուբլի հեղինակ:

Այժմ «Հոֆենհայմը» 8 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է:

26-ամյա հարձակվողը հիմա Հայաստանի ազգային հավաքականի կազմում պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական  տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում