21:36  ,  8 հոկտեմբերի, 2019

«Միլանը» պաշտոնանկ արեց Ջամպաոլոյին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարկո Ջամպաոլոն «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր հունիսին:

Այժմ  «Միլանն» Իտալիայի առաջնության 7-րդ տուրից հետո 9 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է:

«Միլանը» շնորհակալություն է հայտնել 52-ամյա մասնագետին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում