21:00  ,  8 հոկտեմբերի, 2019

Մահացել է բասկետբոլի վաստակավոր մարզիչ Արիստակես Նավասարդյանը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արիստակես Նավասարդյանը հոկտեմբերի 8-ին հեռացել է կյանքից, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Արիստակես Նավասարդյանը ծնվել է 1938թ. Երևանում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իստիտուտը: Երկար տարիներ խաղացել է ՀՀ պատանիների և մեծահասակների հավաքական թիմերում:

Որպես համամիութենական կարգի մրցավար մասնակցել է ԽՍՀՄ տղամարդկանց, կանանց, պատանիների, աղջիկների մրցույթների, սպարտակիադաների և միջազգային մի շարք մրցաշարերի: Տարբեր տարիների մարզել է Հայաստանի պատանեկան հավաքական թիմերը: 

Արիստակես Նավասարդյանը 2002-2005 թվականներին եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում