00:12  ,  9 հոկտեմբերի, 2019

Էրիկսեն. Հիմա իմ կարիերայի ամենաբարդ հատվածն է

Անգլիական «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» մրցելույթների և իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Հիմա իմ կարիերայի ամենաբարդ հատվածն է: 2014 թվականից հետո «Տոտենհեմը» միշտ առաջընթաց է գրանցել, իսկ այժմ մենք պարտվում ենք, սակայն պարտության պատճառները շատ դժվար է նշել:

Իմ՝ «Տոտենհեմից» հեռանալու մասին լուրերը ոչինչ չեն նշանակում: Ես «Տոտենհեմի» ֆուտբոլիստ եմ և ամեն ինչ կանեմ այս թիմի կազմում հաջողության հասնելու համար»,- Էրիկսենի խոսքը մեջբերում է Ekstra Bladet-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտենհեմը» 2:7 հաշվով պարտվեց «Բավարիային», իսկ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում 0:3 հաշվով՝ «Բրայթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում