23:47  +04,  8 հոկտեմբերի, 2019

Տեր Շտեգեն. Որևէ խնդիր չունեմ Նոյերի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որն այժմ Գերմանիայի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներին, խոսել է իր և հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի հարաբերությունների մասին:

Որևէ խնդիր չունեմ Նոյերի հետ: Երկար տարիներ Նոյերը Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահն է և մեծ ներդրում է ունեցել հավաքականի հաջողություններում: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք»,- Տեր Շտեգենի խոսքը փոխանցում է Bild-ը:

Ավելի վաղ Տեր Շտեգենը մեղադրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին ազգային հավաքականի մյուս դարպասապահներին խաղաժամանակ չտրամադրելու համար: 

Մանուել Նոյերը Տեր Շտեգենի հայտարարությունից հետո հայտնեց, որ որոշել է 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո ավարտել կարիերան ազգային հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: