23:16  +04,  8 հոկտեմբերի, 2019

Մեսին փորձել է փրկել Դեմբելեին հեռացումից

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Սևիլիայի» հետ:

Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավար Մատեո Լաոսը խաղադաշտից հեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, այնուհետև՝ Ուսման Դեմբելեին: Արաուխոն կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտում կատարելու, իսկ Դեմբելեն՝ մրցավարին վիրավորելու համար:

Sport.es-ը հայտնում է, որ Մեսին մոտեցել է հանդիպման գլխավոր մրցավարին և բացատրել, որ Դեմբելեն իսպաներեն խոսել չգիտի և կարող է սխալված լինել իր արտահայտություններում: Այնուամենայնիվ, Մատեո Լաոսը չի չեղարկել Դեմբելեի կարմիր քարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաուխոյին կարմիր քարտ ցույց տալուց հետո Դեմբելեն Մատեո Լաոսին շատ վատ մրցավար էր անվանել: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով