21:43  ,  8 հոկտեմբերի, 2019

Սեբալյոս. «Ռեալում» չէի կարողանում հաճույք ստանալ ֆուտբոլից

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը խոսել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին:

«Այժմ խաղում եմ մի թիմում, որտեղ միշտ ցանկացել եմ խաղալ: Ինձ երջանիկ եմ զգում «Արսենալում» և ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել այստեղ:

«Ռեալից» հեռացա, քանի որ շատ քիչ խաղաժամանակ էի ստանում և չէր կարողանում հաճույք ստանալ ֆուտբոլից»,- Սեբալյոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ 23-ամյա Սեբալյոսն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ է անցկացնում «Արսենալում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում