18:38  ,  8 հոկտեմբերի, 2019

Շվայնշտայգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆուտբոլից

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին:

«Ժամանակը եկել է, և ես հայտարարում եմ, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտեմ ֆուտբոլիստի կարիերան: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ակումբներին, ընտանիքիս և երկրպագուներին:

Ինձ համար շատ դժվար է ֆուտբոլիստի կարիերան ավարտելը, սակայն ես ցանկանում եմ մնալ ֆուտբոլում»,- գրել է Շվայնշտայգերն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Նշենք, որ 35-ամյա Բաստիան Շվայնշտայգերը 1998-2015 թվականներին հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», 2015-2017 թվականներին՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 2017 թվականից մինչև այժմ գերմանացի կիսապաշտպանը հանդիսանում է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ:

Գերմանիայի հավաքականի կազմում Շվայնշտայգերը հանդես է եկել 2004-2016 թվականներին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում