21:18  ,  8 հոկտեմբերի, 2019

Վենգեր. Առաջարկներ եղել են, սակայն Պրեմիեր լիգա չեմ վերադառնա

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի պատրաստվում մարզչական աշխատանքի անցնել Անգլիայում:

«Առաջարկներ ստացել եմ անգլիական ակումբներից, սակայն մերժել եմ դրանք: Ես երկար տարիներ գլխավորել եմ «Արսենալը» և շատ կապված եմ այդ ակումբի հետ: Չեմ ցանկանում աշխատել Անգլիայում:

Այնուամենայնիվ, ես պրոֆեսիոնալ եմ և ցանկություն ունեմ զբաղվել մարզչական աշխատանքով: Իմ ապագայի վերաբերյալ առաջիկայում հստակ որոշում կընդունեմ»,- Վենգերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Արսեն Վենգերը, որը «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը թողել է 2018 թվականին, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ ֆուտբոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով