19:50  ,  8 հոկտեմբերի, 2019

Բեյլի ու Զիդանի հարաբերությունները կրկին լարվել են

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Արքայական ակումբից, հայտնում է BBC-ն:

Բեյլի և ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները կրկին լարվել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ հանդիպումից հետո: Զիդանը չէր ընդգրկել Բեյլին հանդիպման հայտացուցակում:

Գարեթ Բեյլը նաև աջակցություն չի զգում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից:

Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին՝ անգլիական «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում