17:39  ,  8 հոկտեմբերի, 2019

«Միլանը» պաշտոնանկ կանի Ջամպաոլոյին. Հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Իտալական «Միլանի» ղեկավարությունը որոշում է ընդունել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին, հայտնում է Gianlucadimarzio.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին:

«Միլանն» Իտալիայի առաջնության 7-րդ տուրից հետո 9 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է:

Մարկո Ջամպաոլոն «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում