16:45  ,  8 հոկտեմբերի, 2019

Շանհայ․ Ռոջեր Ֆեդերերը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերս» մրցաշարում։ Շվեյցարացի թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասին՝ 6:2, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 1 ժամ 26 րոպե։

38-ամյա Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենի եւ ղազախ Միխայիլ Կուկուշկինի դիմակայության հաղթողը։

Անցած տարի այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որն այս տարի կմեկնարկի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ մրցախաղով հոկտեմբերի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ