16:14  ,  8 հոկտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Անուշ Գրիգորյանը պարտվեց երկրորդ մենամարտում

Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց Հայաստանի վերջին ներկայացուցիչը։

51 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Անուշ Գրիգորյանը մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուսենազ Չակիրօղլուի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

54 կգ քաշային Անահիտ Արոյանը եւ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը պարտություն էին կրել մեկնարկային մենամարտերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս