15:50  ,  8 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի անսովոր գույնի խաղաշապիկը Հունաստանի դեմ խաղին (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը 1954 թվականից հետո առաջին անգամ հանդես կգա կանաչ խաղաշապիկով։ Նոր համազգեստը ներկայացրել է Puma-ն, որը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական գործընկերն է 2003 թվականից։ 1954 թվականից հետո կանաչը դարձել է Իտալիայի երիտասարդական հավաքականի հիմնական գույնը, իսկ ազգային թիմի գույնը կապույտն է։

Նոր համազգեստի նկարագրությունում նշված է, որ կանաչը խորհրդանշում է ազգային թիմի վերածնունդն ու երիտասարդացումը։ Հոկտեմբերին կայանալիք հանդիպումների համար հրավիրված ֆուտբոլիստներից 12-ը դեռ 26 տարեկան չկա։

Իտալիա - Հունաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում։

View this post on Instagram

A post shared by PUMA Football (@pumafootball) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով