15:21  ,  8 հոկտեմբերի, 2019

Տուխելը արդարացված է համարում ՊՍԺ-ի ֆանատների բացասական վերաբերմունքը Նեյմարի նկատմամբ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արդարացված է համարում փարիզյան ակումբի ֆանատների բացասական վերաբերմունքը բրազիլացի հարձակվող Նեյմարի նկատմամբ, որն ամռանը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից։

«Երկրպագուներն արտահայտում են իրենց կարծիքը։ Ես կարող եմ հասկանալ այդ հույզերը, նրանք ունեն իրավունք արտահայտել իրենց զգացմունքները։ Ֆանատները հպարտանում են ՊՍԺ-ով, եւ այնքան էլ լավ չէ, որ խաղացողն ամեն շաբաթ հայտարարում է ակումբից հեռանալու ցանկության մասին։

Ես եւ Նեյմարը հասկանում էինք, որ պետք չէ փչացնել հարաբերությունները, քանի որ հնարավոր է նաեւ այսպիսի իրավիճակ եւ տրանսֆերի ձախողում։ Այդպես էլ եղավ։ Նեյմարը միշտ մարզվել է, այժմ էլ իմ աշխատանքն է ստիպել նրան ցուցադրել առավելագույնը»,- Տուխելի խոսքը մեջբերում է beinsports-ը։

Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի բանակցությունները արդյունք չտվեցին, եւ Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ տեղի չունեցավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում