13:23  ,  8 հոկտեմբերի, 2019

Հակոբ Սերոբյանը՝ Շտուտգարտից․ Արթուր Դավթյանը նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի թիմի անդամներ Արթուր Դավթյանի եւ Արթուր Թովմասյանի մրցելույթը աշխարհի առաջնությունում։

«Արթուր Դավթյանի վարժությունը հեշտացրել էինք մտածված, որ պայքարեր օլիմպիական ուղեգրի համար: Բազմամարտում 9-րդ տեղով նա նվաճեց 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր։ Օլիմպիական խաղերում հենացատկում արդեն կբարդացնենք վարժությունը եւ կպայքարենք մեդալի համար: Այստեղ գերնպատակը օլիմպիական ուղեգիր նվաճելն էր:

Արթուր Թովմասյանն օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել 8-րդ տեղով: Oլիմպիական ուղեգիր եւ մեդալ նվաճելու մեծ հնարավորություն ունի»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Արթուր Թովմասյանը եզրափակիչում հանդես կգա հոկտեմբերի 12-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով