12:17  ,  8 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հունգարիա - Ադրբեջան հանդիպումն՝ առանց երկրպագուների

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Հունգարիա – Ադրբեջան հանդիպումը Բուդապեշտում կանցկացվի դատարկ տրիբունաներով։  ՈւԵՖԱ-ն մերժել է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը։ Հունգարիայի հավաքականը կպատժվի Սլովակիայի հետ ընտրական խաղում հունգարացի ֆանատների ռասիստական բովանդակությամբ վանկարկումների համար։ Բացի այդ, Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կվճարի 67 հազար եվրո տուգանք։

Հունգարիա - Ադրբեջան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

E խմբում Հունգարիայի հավաքականը 9 միավորով երրորդ տեղում է, Ադրբեջանը 1 միավորով վերջինն է։ Առաջատար Խորվաթիան ունի 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով