11:48  ,  8 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն առաջիկայում չի հեռացվի պաշտոնից։ Անգլիական ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել նորվեգացի մասնագետին եւ առայժմ մտադիր չէ պաշտոնանկ անել նրան, հաղորդում է Daily Mail-ը։

Սուլշերը վայելում է ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքի եւ փոխնախագահ Էդ Վուդվորդի վստահությունը։ Նրանք հասկանում են, որ թիմն անցումային փուլում է, նոր նախագծի ամբողջացման համար կպահանջվի ժամանակ, բացի այդ թիմի առանցքային խաղացողներ այժմ վնասվածքներ ունեն։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում