Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։
Հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում անցկացվելիք հանդիպման տոմսերը Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել առցանց՝ ticketmaster.fi կայքից։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով, գրում է ՀՖՖ կայքը։
Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» ստադիոնի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչեւ հոկտեմբերի 10-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում