11:20  ,  8 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Ֆինլանդիա - Հայաստան խաղի տոմսերն առցանց վաճառքում են մինչեւ հոկտեմբերի 10-ը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։

Հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում անցկացվելիք հանդիպման տոմսերը Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել առցանց՝ ticketmaster.fi կայքից։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով, գրում է ՀՖՖ կայքը։  

 Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» ստադիոնի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչեւ հոկտեմբերի 10-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով