09:48  ,  8 հոկտեմբերի, 2019

Մարկո Վերատիի նոր ընկերուհին (ֆոտո)

Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին Փարիզում տեղի ունեցած նորաձեւության շաբաթվա ժամանակ հանրությանը ներկայացել է նոր ընկերուհու հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Վերատիի ընտրյալը աֆրիկյան արմատներով ֆրանսիացի մոդել Ջեսիկա Այդին է, որը մասնակցել է մի քանի գովազդային արշավների։ Վերատին ու Այդին ծանոթացել են ռեստորանում, որտեղ Ջեսիկան եղել է մատուցողուհի։

Վերատին վերջերս է բաժանվել կնոջից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում