00:40  ,  8 հոկտեմբերի, 2019

Կուրտուան ապաքինվել է և միացել Բելգիայի հավաքականին

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներին, հայտնում է Marca-ն:

Կուրտուան, որն առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» վերջին հանդիպումը, հոկտեմբերի 7-ին միացել է Բելգիայի հավաքականին:

Կուրտուան առողջական խնդիրների պատճառով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում փոխարինվել էր: Հանդիպման ավարտից հետո «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել էր, որ Կուրտուան խնդիրներ ունի ստամոքսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում