23:19  ,  7 հոկտեմբերի, 2019

Ռեշֆորդ. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ավելիին են արժանի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի անհաջող մրցելույթների մասին:

«Ֆուտբոլում չես կարող թաքցնել թերությունները: Այս մրցաշրջանում մենք լավ ֆուտբոլ չենք ցուցադրում, և դա երևում է գրանցած արդյունքներում:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ավելիին են արժանի: Ես ցավ եմ ապրում այս իրավիճակի համար, սակայն վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,- գրել է Ռեշֆորդը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 8-րդ տուրից հետո 9 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում