22:50  ,  7 հոկտեմբերի, 2019

Լյորիսը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

«Բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ Լյորիսին վիրահատություն անհրաժեշտ չէ, սակայն նա այս տարի չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում Լյորիսը ձեռքի ծանր վնասվածք էր ստացել:

«Տոտենհեմն» այժմ 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով