21:39  ,  7 հոկտեմբերի, 2019

Դեմբելեն կարող է չմասնակցել «Ռեալի» հետ հանդիպմանը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի կողմից հնարավոր է՝ որակազրկվի 2 խաղով, հայտնում է Marca-ն:

Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավար Մատեո Լաոսը կարմիր քարտ ցույց տվեց «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, այնուհետև՝ Ուսման Դեմբելեին:

Marca-ն հաղորդում է, որ Դեմբելեն Լաոսին անվանել է «շատ վատ մրցավար»:

Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում ընդունի 2 խաղով որակազրկել Դեմբելեին, ապա նա բաց կթողնի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» հետ տնային հանդիպումը:

Նշենք, որ «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում