18:08  ,  7 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնան» պաշտոնանկ արեց Վալդեսին

Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վալդեսի պաշտոնանկության պատճառների մասին «Բարսելոնան» տեղեկություններ չի հաղորդում, սակայն իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վալդեսի և կատալոնական թիմի ղեկավարության հարաբերությունները լարվել են, քանի որ «Բարսելոնայի» պատանեկան թիմում նախկին դարպասապահի կատարած փոփոխություններն առաջացրել են ակումբի ղեկավարության զայրույթը:

Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր ամռանը:

Որպես ֆուտբոլիստ Վալդեսը «Բարսելոնայում» խաղացել է 2000-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում