20:18  ,  7 հոկտեմբերի, 2019

Վիդալ. Ցանկանում եմ դեռ երկար հանդես գալ «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սևիլիային» հաղթելուց հետո խոսել է իր ապագայի մասին:

«Շատ ուրախ եմ, որ խոշոր հաշվով հաղթանակ տարանք, սակայն պետք է նշեմ, որ բազմաթիվ հնարավորություններ չօգտագործեցինք:

«Բարսելոնայում» չեմ ստանում այնքան խաղաժամանակ, որքան ցանկանում եմ, սակայն հասկանում եմ, որ խաղադաշտ դուրս գալու համար պետք է հաղթել մրցակցությունում: Ցանկանում եմ դեռ երկար հանդես գալ «Բարսելոնայում» և գավաթներ նվաճել այս թիմի կազմում»,- Վիդալի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ: Արտուրո Վիդալը դարձավ գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում