17:09  ,  7 հոկտեմբերի, 2019

Ռոնալդու․ Հրաշալի զգացում է, երբ դարձյալ առաջին տեղում ես (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Միլանի «Ինտերի» նկատմամբ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում։

«Թիմի շատ ուժեղ մրցելույթ էր։  Հրաշալի զգացում է, երբ դարձյալ մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ես»,- գրել է Ռոնալդուն։

«Յուվենտուսը» վաստակել է 19 միավոր եւ 1 միավորով շրջանցել «Ինտերին»։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում