11:10  ,  7 հոկտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Անահիտ Ասադուրյանը 161-րդն է

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսել է ամերիկահայ Անահիտ Ասադուրյանը։

Բազմամարտում 16-ամյա Ասադուրյանը վաստակել է 42.965 միավոր եւ գրավել 161-րդ տեղը։ Նա կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն է։

Հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը։

Աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում