00:52  +04,  7 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնան» ոչ մի հնարավորություն չտվեց «Սեւիլիային»՝ 4։0

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը 88-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ Կատալոնական թիմի չորրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը։ Մեսին առաջին գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում։

87-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց Ուրուգվայի երիտասարդական թիմի ավագ Ռոնալդ Արաուխոն։ 19-ամյա պաշտպանը փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին՝ նորամուտը նշելով կատալոնական թիմում։

«Բարսելոնան» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Ռեալից» հետ է 2 միավոր։ «Սեւիլիան» 6-րդն է՝ 13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 4։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 27, Արտուրո Վիդալ, 32, Ուսման Դեմբելե, 35, Լիոնել Մեսի, 78

Հեռացում՝ Արաուխո Դա Սիլվա («Բարսելոնա»), 87,  Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), 88, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով