21:23  ,  6 հոկտեմբերի, 2019

«Նյուքասլը» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նյուքասլին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Նյուքասլին» հաղթանակ բերեց վերջնամասում անգլիացի կիսապաշտպան Մեթյու Լոգնստաֆի խփած գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստն առաջին հանդիպումն էր անցկացնում Պրեմյեր լիգայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 12-րդ տեղում է, «Նյուքասլն» ունի 8 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0 (տեսանյութ)

Մեթյու Լոնգստաֆ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս