20:44  +04,  6 հոկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Վատ օր էր, վատ խաղ էր

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած 0։2 հաշվով պարտությունը։

«Վատ օր էր, երբեմն պատահում է։ Մենք վատ չսկսեցինք, իսկ հետո թույլ տվեցինք երկու սխալ։ Դրա հետեւանքով էլ երկու գոլ բաց թողեցինք։ Մեր խաղացողները նյարդային էին, այդպես լինում է երբեմն։ Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Մենք լավ թիմի ենք պարտվել։ Նրանք ուժեղ են օդային պայքարում, անցնում են արագ հակագրոհների։

Ես գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունեն իմ խաղացողները։ Այսօր պարզապես վատ օր էր, վատ խաղ էր։ Մենք մեր մակարդակից թույլ խաղացինք։ «Լիվերպուլը» դեռ միավորներ չի կորցրել։ Բայց դեռ հոկտեմբերն է, եւ մենք պետք է վերադառնանք չեմպիոնական մրցավազք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» ունի 16 միավոր եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է արդեն 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ