17:24  ,  6 հոկտեմբերի, 2019

«Բորուսիան» խոշոր հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց «Աուգսբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։

«Բորուսիան» 16 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով «Բավարիային», «Ֆրայբուրգին», «ՌԲ Լայպցիգին», «Շալկեին» եւ «Բայերին», որոնք ունեն 14-ական միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բորուսիա Մ» - «Աուգսբուրգ»՝ 5։1 (տեսանյութ)

Դենիս Զաքարիա, 2, Պատրիկ Հերման, 8, 13, Ալասան Պլեա, 39, Բրիլ Էմբոլո, 83 - Ֆլորիան Նիդերլեխներ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում